|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներքին փախստականների թիվը ողջ աշխարհում 2014 թվականին հասել է ռեկորդային թվի՝ 38 միլիոնի: Այս մասին նշվում է Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ միայն անցած տարի 11 մլն մարդ լքել է իր տունը՝ երկրում ծագած կոնֆլիկտի պատճառով:
Զեկույցի համաձայն՝ ամեն օր իր տնից փախչում է 30 հազար մարդ:
Մարդասիրական կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել կոնֆլիկտների կանխարգելմանը եւ փախստականներին օգնություն ցուցաբերելուն: