|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քեմբրիջի դքսի եւ դքսուհու դուստրն արդեն անուն ունի՝ Շառլոթ Էլիզաբեթ Դիանա. այդ մասին BBC-ի տեղեկացմամբ, հայտնում են Քենսինգթոնյան պալատից:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, փոքրիկի պաշտոնական տիտղոսն է Նորին թագավորական գերազանցություն Քեմբրիջի արքայադուստր:
Վիլյամի եւ Քեյթի 3.7 կգ քաշով աղջիկը, ով, ի դեպ, բրիտանական գահի հավակնորդներից չորրորդն է, ծնվել էր մայիսի 2-ին՝ Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում:
Նշենք, նաեւ, որ մինչ աղջկա ծնվելը բուքմեյքերները հայտարարել էին, որ 500 հազար ֆունտ ստեռլինգ կվճարեն արքայական թագի ժառանգորդների ընտանիքում երկրորդ երեխայի անունը գուշակողին:
Շրջանառվում էին Ալիսա, Էլիզաբեթ, Շառլոթ, Վիկտորյա և Դիանա անունները:
Շառլոթ Էլիզաբեթ Դիանան Վիլյամի եւ Քեյթի երկրորդ երեխան է. 2013-ին ծնվել է նրանց որդին՝ Ջորջը: