|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունում Թուրքիայի ներկայացուցչությունը Եվրախորհրդարանին հետ է ուղարկել նրա կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշումը. տեղեկացնում է Haberler-ը:
Ապրիլի 29-ին Եվրախորհրդարանի որոշումն հասել էր Թուրքիայի ներկայացուցչությանը, սակայն այն հետ է ուղարկվել կառույցին` կից նամակով, որում նշվել է, որ նման որոշումները խորհրդարաններում չեն կայացվում։
Ի դեպ, այդ բանաձևի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս ասել էր, որ չեն ընդունում:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև էր ընդունել՝ Թուրքիային կոչ անելով առերեսվել անցյալի հետ: Որոշումն ընդունվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ։