|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 3-ին կայանալիք ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընդհանուր տրամադրվածությունները` մինչև մայիսի 3-ը կայանալիք ԱԺ ընտրությունները:
«Քարոզարշավն արդեն մոտենում է իր ավարտին: Վաղը` մայիսի 1-ին, վերջին օրն է: Պետք է ասեմ, որ մեր կողմից բավական հաջող քարոզարշավ է կազմակերպվել: Փորձել ենք ընտրողների հետ լինել հնարավորինս անկեղծ և ազնիվ: Ներկայացրել ենք մեր մոտեցումներն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընդհանրապես` երկրի առջև ծառացած հիմնախնդիրներին և ներքին ու արտաքին կյանքին»,- ասաց նա:
Ըստ Իշխանյանի` առկա են լուրջ և մտահոգող խնդիրներ, հատկապես` սոցիալական, տնտեսական ոլորտներում, որոնք ապագայում պետք է ստանան իրենց լուծումները: «Իհարկե, խորհրդարանը այդ հարցի անմիջական լուծողը չէ, բայց, օրենսդրական դաշտի ստեղծումով, դաշտի բարելավումով ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Մենք ապագայում կփորձենք ավելի սերտացնել իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արցախում ԱԺ ընտրություններ են կայանալու: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: