|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընդհանուր տրամադրվածությունները` մինչ մայիսի 3-ը կայանալիք ԱԺ ընտրությունները:
«Մեր քարոզարշավն ավելի ուժեղ է, քան նախորդ տարիներին: Ժողովրդի տրամադրվածությունը, մեր կարծիքով, ավելի լավ է դեպի Դաշնակցությունը, սպասում ենք մայիսի 3-ին: Մեր ծրագրային դրույթներն այնպիսին են, որ ժողովրդի շահերից են բխում: Պետք է մտածել ապագա հինգ տարիների ընթացքում իրավիճակն արմատապես փոխելու մասին: Եթե երկրի համար մի բան ես անում, պետք է այնպես անել, որ լավ լինի: Ընդհանուր` գյուղերում պետք է փոխել ամեն ինչ, պետք է արմատական փոփոխություններ անել: Եթե, ասենք, ցանկանում ենք մշակույթի տուն սարքել, պետք է ընդհանուր վիճակը փոխել, դրա համար ուզում ենք մեր դերակատարությունն ունենալ այս հարցում»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արցախում ԱԺ ընտրություններ են կայանալու: