|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2012 թվականին 2023 մետր երկարությամբ կարկանդակ պատրաստած Հասան Աջարը, որի «ստեղծագործությունը» ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում, այժմ էլ 600 գրամ պանրով պատրաստված կարկանդակ է փորձել տիեզերք ուղարկել.տեղեկացնում է Sabah-ը:
Նա պանրով կարկանդակն ու Թուրքիայի դրոշը դրել է պլաստմասսայե ամանի մեջ` տեսանկարահանող սարքով, ապա հատուկ փուչիկով փորձել տիեզերք ուղարկել:
37 հազար մետր բարձրության վրա փուչիկը պայթել է և պանրով կարկանդակն ու Թուրքիայի դրոշը հայտնվել են Թուրքիայի Ինեգյոլի շրջանին կից Քուրշունլու թաղամասում:
Մամուլի ասուլիսի ժամանակ կարկանդակի մասնագետը հայտնել է, որ նպատակն իրագործելու համար աշխատել է երկու ամիս, պանիրն էլ հատուկ Հոնկոնգից է բերել: «Չգիտեմ՝ աշխարհում մինչ այդ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, բայց Բուրսայում դա առաջին անգամ է տեղի ունեցել: Մենք մեր բորեկը բարձրացրել ենք 39 հազար մետր»: