|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Yerkir.am-ը երեկ հայտնել էր, որ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոնանկ է արվել Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Այսօր էլ ոստիկանությունից տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ Հարություն Մարգարյանը: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր կզբաղեցնեն այս պաշտոնները:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններ են: