|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կսւրելի է սպասել եկող տարի միայն:
Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը սահմանադրական փոփոխություններին զուգահեռ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին կա՞ արդյոք հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կհայտարարվի և ունի՞ Աժ-ն նման տեղեկատվություն, հայտարարել է. «նման տեղեկատվություն չունեմ ես, որևէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ «Հժ»-ի թղթակցին ասել է, թե հանրության սպասելիքները հասկանալի են, սակայն այս փուլում համակողմանի վերլուծություն է ընթանում և դա երկարատև պրոցես է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։