|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Էյֆֆել» ժամացույցների խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող «Էյֆֆել» ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ «Տիսոտ» տեսակի ձեռքի ժամացույց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունըորում պատկերված են հանցագործության հանգամանքները:
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: