|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսական НТВ-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայտարարությանը:
«Օբաման հրաժարվեց կիրառել «ցեղասպանություն» բառն իր հայտարարությունում: Հայերի ողբերգությունը Օբաման անվանում է «մեծ հանցագործություն»՝ դարձյալ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից, ինչպես իր նախորդ ելույթներում»,- գրում է կայքը:
НТВ-ն նաև հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ չի ցանկանում Օբամայից լսել «ցեղասպանություն» բառը, երբ նա ուղերձով կդիմի հայկական սփյուռքին: