|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտյան ուղիղ ժամը 7-ին փակվել են Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները: Մինչև ժամը 7-ը մեծ դժվարությամբ են Ծիծեռնակաբերդի տարածք մուտք գործել անգամ հավատարմագրված լրագրողներն ու հեռուստաընկերությունների տեխնիկական անձնակազմը:
Ծիծեռնակաբերդի տարածքում են հազարավոր ոստիկաններ, ձեռնարկվում են անվտանգության արտակարգ միջոցառումներ: Ծիծեռնակաբերդի տարածքում գործող մեդիակենտրոնում աշխատում են նաև միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նշենք, որ մինչև ժամը 13-ը շարունակվելու է միայն օտարերկրյա պատվիրակությունների այցը անմար կրակի մոտ, որից հետո սկսվի քաղաքացիների քայլերթը: