|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաներքում և Արագած գյուղում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: