|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Այն փաստը, որ Հայաստանում են լինելու Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, կասկածի տակ է դնում Մինսկի խմբի անկողմնակալությունը»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Դավութօղլուն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որտեղ ՌԴ նախագահը Հայոց ցեղասպանությունը համարում է «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից»:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հայտարարության հետ կապված անհրաժեշտ դիվանագիտական քայլեր կձեռնարկվեն։