|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նիստի ընթացքում ասաց, որ սույն համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 150 միլիոն դոլար վարկ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու համար:
Նշենք նաև, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին հավանություն տալու անհրաժեշտությամբ: