|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
***
Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին քաղաքացի ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել:
Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: