|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, առաջարկել է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը՝ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Քլոեն իր Twitter-յան էջում ներկայացրել է խնդրագրի էջը և գրել. «Խնդրում եմ` ստորագրեք այս խնդրագիրը՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ես ստորագրեցի»:
Հիշեցնենք, որ Change.org կայքում բացվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու խնդրագիր, այն ուղղված է ամերիկյան Google ընկերությանը, որպեսզի ապրիլի 24-ին Google Doodle-ը լինի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որեւէ պատկերով: