|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնի հայ շոումեն, հումորիստ, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը РУСАРМИНФО կայքին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու իր գործընկերներն ապրիլի 24-ին Երևանում են լինելու:
«Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու նաև ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- ասել է նա:
Մարտիրոսյանը նաև հայտնել է, որ ուրբաթ օրը Comеdy Club-ը չի հեռարձակվի: Կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915-ի ողբերգության մասին: Սա ոչ միայն հարգանքի տուրք է բոլոր զոհվածներին, այլև տեղեկատվական ակցիա ТНТ-ի հեռուստադիտողների համար, ովքեր ոչինչ չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: