|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Եվրամիությանը` կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելու հարցում. հայտնում է БелТА-ն:
«Եթե ինչ-որ մեկը Եվրոպայում կարծում է, որ ԵՏՄ-ին կարելի է չնկատել, ապա դա սխալ է։ Կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է որոշի ԵՏՄ-ի հետ համագործակցության մի քանի ուղղություն»,- ասել է Լուկաշենկոն Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ ԵՏՄ-ով ակտիվորեն հետաքրքրված են ասիական երկրները։ Բելառուսի նախագահի խոսքերով՝ ԵՄ-ում պետք է իմանան միության զարգացման հիմնական միտումների մասին։