|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր ԱԺ-ում անցկացվում են լսումներ: Այն կազմակերպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Արեւելյան գործընկերության` Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ սույն թվականի մայիսին Ռիգայում կազմակերպվող գագաթաժողովը կդառնա Վիլնյուսից հետո այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության տեսլականը:
«Հեշտ չեն լինելու լուծումները, և հասկանալի կլինեն ԵՄ կողմից զգուշավոր մոտեցումները տարբեր երկրների պարագայում»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ գուցե ապագայում լավագույն լուծումը կլինի բազմավեկտոր քաղաքականության ուղին:
Նրա խոսքով` Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները հիմնվում է համաեվրոպական արժեքների վրա: «Թևակոխել ենք Հայաստան-ԵՄ երկխոսության նոր փուլ, քննարկելու, թե որ ոլորտներում կարող է Հայաստանը համագործակցել ԵՄ-ի հետ` չխաթարելով ԵՏՄ անդամակցության պայմանավորվածությունները»,- ասաց պատգամավորը: