|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ կայացած «ուղիղ կապից» հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Վատիկանը կկարողանան լուծել լարվածությունը, որն առաջացել է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո. հայտնում է Интерфакс-ը:
«Ես չեմ ցանկանում խառնվել Հռոմի պապի վեճին Թուրքիայի հետ։ Հռոմի պապերն այնքան հեղինակավոր են։ Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում աշխարհում, որ նա կկարողանա գտնել միջոց` բացատրվելու մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կոնֆեսիոնալ պատկանելությունից»,- ասել է Պուտինը։
Նա հույս է հայտնել, որ թուրք քաղաքական գործիչները խելամտություն կցուցաբերեն: «Նրանք խելացի մարդիկ են և բավական ճկուն, որ գլուխ հանեն խնդիրներից և դրանց առաջացման դեպքում լուծեն»,- ասել է նա: