|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող` 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ, հայտնում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը։
Այսօր Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։
Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահել Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնել նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ: