Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդարանը քվեարկության դրեց «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը: Բանաձեւը միաձայն ընդունվեց: Պատգամավորները կոչ արեցին Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս փաստաթղթով Եվրախորհրդարանը «Եղբայրության, համերաշխության եւ արդարության՝ եվրոպական արժեքների ոգով միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշմանը»:
Ըստ նախագծի` Եվրախորհրդարանը շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, առաջարկում է Ցեղասպանության հիշատակի համաեվրոպական մեկ օր սահմանել, որով «մեկ անգամ եւս կընդգծվի աշխարհի բոլոր ժողովուրդների եւ բոլոր պետությունների՝ խաղաղ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը»:
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005-ին: