|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցից հետո արտասահմանյան մամուլը շարունակում է Հայաստանի մասին տեղեկություններ հայտնել: Սյուզի Էրմիթեջը Buzzfeed կայքում Հայաստանի մասին 20 փաստ է թվել.

1. Հայաստանը Հարավային Կովկասում գտնվող լեռնային փոքր պետություն է: Այն սահմանակից է Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին:

2. Մինչև 1991 թվականի անկախության հռչակումը, ըստ կայքի, Հայաստանը գտնվել է օսմանյան և ռուսական իշխանության տակ՝ ԽՍՀՄ-ի կազմում:

3. Քարդաշյան քույրերը այցելելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու:

4. Կան սփյուռքահայ շատ հայտնիներ, օրինակ` Շերը:

5. Հայաստանը լարված հարաբերություններ ունի իր որոշ հարևանների հետ:

6. Հայաստանն առաջին պետությունն է, որ Ք. հ. 301 թվականին պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:

7. Հայաստանը հինավուրց եկեղեցիների հայրենիք է:

8. Ինչպես նաև հինավուրց վանքերի:

9. Ինչպես նաև սա՝ Սևանի վանական համալիրը:

10. Համամիտ եք, չէ՞, որ այնքան էլ մաշված չէ:

11. Հայաստանը նաև արդի քաղաքակրթության մասնիկ է: Օրինակ՝ ով այցելել է Հայաստան, կհաստատի Հանրապետության հրապարակի շատրվանների մասին:

12. Հայերն իսկապես շախմատ խաղալ գիտեն:

13. Նրանք նաև ունեն գեղեցիկ այբուբեն:

14. Այն անգամ ունի իր հուշարձանը:

15. …որը հայտնվում է հացաբուլկեղենի վրա:

16. Հայաստանը շատ հայտնի է իր կոնյակով:

17. Թարմ մրգերով…

18. Եվ իր ավանդական հարթ հացով, որը կոչվում է լավաշ:

19. Հայկական սփյուռքը տարածված է ամբողջ աշխարհում:

20. Այժմ էլ նրանք նոր անդամ ընդունեցին իրենց ընտանիք՝ Հայաստանում Քանյե Ուեսթին փեսա են անվանում: