|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան դժվար իրավիճակում է հայտնվել` պետք է վիճարկի աշխարհում բացառիկ դիրք ունեցող մի մարդու խոսքերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով Հռոմի պապի` «ցեղասպանություն» բառն արտասանելուն:
Ըստ նրա` Վատիկանում տեղի ունեցածը մի շատ կարևոր ենթատեքստ ուներ` այն զուտ հայկական միջոցառում չէր, այլ քույր եկեղեցիների համագործակցության դրսևորում: «Պապի ելույթը կտանի Ցեղասպանության ճանաչմանն այլ երկրների կողմից, մյուս կողմից էլ` այն շատ անհարմար դրության մեջ գցեց կաթոլիկական, բողոքական երկրների առաջնորդներին: Պետք է շեշտել նաև, որ Պապի ելույթը չէր կարող քաղաքական ենթատեքստ չունենալ` այն ապաշխարության կոչ էր թուրք ժողորդին»,- ասաց Մելքոնյանը:
Նրա կարծիքով` պետք է նշել նաև, որ այս ամենի մեջ իր մեծ դերակատարումն ուներ նաև Հայ կաթողիկե եկեղեցին: