|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոլիվուդյան աստղ Հյու Գրանտը Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել Twitter-ի իր էջում. «Մոտենում է հայերի կոտորածների հարյուրամյակը»:
Նա տեղադրել է լուսանկար, որում պատկերված է Չարլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմի հերոս փոքրիկ Ջեքի Կուգանը: Լուսանկարի տակ գրված է. «Ջեքի, դու հիշում ես Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը: 100 տարի անց մենք` հայերս, չենք մոռացել քեզ»:
Նշենք, որ փոքրիկի նկարը խորհրդանշական է, քանի որ նախկինում բարեգործական հիմնադրամները հայ որբերին օգնելու նպատակով կազմակերպված միջոցառումների ժամանակ օգտագործում էին հենց այս նկարը: