|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Europe 1-ի լրագրող Նիկոս Ալիագասը հյուրընկալել է Շառլ Ազնավուրին` մայիսի 4-ին նրա նոր ալբոմի շնորհանդեսի կապակցությամբ:
Օգտվելով առիթից` լրագրողը հարց է ուղղել Ազնավուրին Հռոմի պապի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության վերաբերյալ: Ըստ Ազնավուրի` ամեն ինչ փոխվելու է, հակառակ դեպքում` երիտասարդությունը կըմբոստանա, որովհետեւ չի ցանկացա ճակատին դրոշմով ապրել:
Ազնավուրն ապրիլի 24-ին լինելու է Երեւանում: Իսկ սեպտեմբերի 15-27-ը Փարիզի Սպորտի պալատում 6 համերգ է տալու: Աշխարհահռչակ երգիչը մայիսի 22-ին նշելու է իր 91-րդ տարեդարձը: