|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող Վլադիմիր Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն, ծեծի ենթարկելով, տեղափոխել են բաժին, որտեղ ևս ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրանց ուղղորդմամբ խոստովանել իր և ընկերոջ կողմից չկատարված հանցագործությունը:
Վլադիմիր Վ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: