|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում:
Մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով ՝ պաշտոնանկ է արվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կարեն Բատիկյանը, ով այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը:
Մեզ հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից ո'չ հերքեցին, ո'չ էլ հաստատեցին տեղեկությունը ՝ նշելով, որ կադրային փոփոխությունների դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Ի դեպ, մեր տեղեկություններով` Կենտրոնի դատախազ հնարավոր է նշանակվի Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով այժմ գտնվում է արձակուրդում: Նշենք, որ վերջին օրերին մամուլում շրջանառվում է նրա տեղափոխության հարցը: