|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ այսօր լրագրողների հետ հանդիպել էր գրող, քրեական կենսագիր Սերգեյ Գալոյանը և պատմել իր` Իտալիա այցի և էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի /Դոն Պիպո/ հետ հանդիպման մասին: Գալոյանը նշել էր, որ Պիպոյի մասին նյութեր ունի հայտնի դերասան Միքայել Պողոսյանը, ով, ըստ նրա, 7 օր Պիպոյի հյուրն է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ ինքն Իտալիա այցի ժամանակ, այո, հանդիպել է Արթուր Ասատրյանի հետ: «Սակայն դա ուղղակի հանդիպում է եղել, ոչ թե 7-օրյա հյուրընկալություն: Կարող եմ ասել, որ նա շատ նորմալ անձնավորություն է, պատկառելի, կարգին տղամարդ: Ինձ համար անսպասելի էր Իտալիայում հայի` նման տեսակի հետ հանդիպել»,- ասաց նա: