|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել Քանյե Ուեսթի՝ Կարապի լճում տեղի ունեցած խելահեղ համերգը:
Dailymail, The New York Times, Reuters, CNN, MTV, և այլ հեղինակավոր կայքեր Քանյեի՝ ջուրը նետվելու քայլը «խելահեղ» են անվանել:
«Այն պահը, երբ Yeezus-ը (Քանյեի 6-րդ ալբոմի անվանումը) փորձել է քայլել ջրի վրա»,- գրել է Dailymail-ը՝ նշելով, որ Քանյեի խելահեղ քայլից հետո ազգային անվտանգությունը դադարեցրել է համերգը:
«Համերգն ընդամենը տևել է րոպեներ, սակայն Քանյեն, անկասկած, Հայաստանին տվել է հիշելու բան»,- գրել է թերթը:
Sky-ը ևս անդրադարձել է Քանյեի համերգին` նկարագրելով նրա քայլի մանրամասները:
«Ջրի մեջ ցատկելուց առաջ Ուեսթը, որի վերջին ալբոմը կոչվում է «Yeezus», գոռաց. «Այնտեղ, դուք կարողանո՞ւմ եք ինձ տեսնել: Մենք հիմա կանենք մի շատ ուրիշ բան, ինչպես, ինչպես, ինչպես միշտ, մենք այս անգամ էլ կանենք»,- կայքը հիշեցնում է Քանյեի խոսքերը ջուրը ցատկելուց առաջ:




