|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկոն 1974 թ. ծնված Հայկ Հ.-ն է, իսկ Մկրտիչը` 1964 թ. ծնված Մկրտիչ Ղ.-ն է: Վերջիններս բերման են ենթարկվել Գառնիի բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գումարը և ոսկյա մատանին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: