|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ին Հայաստան մեկնելու հարցը ներկա պահին քննարկվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է Интерфакс-ը: Նա նշել է, որ այդ մասին կլինի համապատասխան հայտարարություն:
Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն բարձր մակարդակով ներկայացված կլինի Թուրքիայում նույն օրը նախատեսված` Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Պուտինի այցը Հայաստան նախատեսվում է մոտ օրերս: «Մոտ օրերս նախատեսված է ՌԴ նախագահի այցը Հայաստան՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է Նալբանդյանը: