|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետ Կամո Աղաջանյանի եւ այդ կառույցների մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին ս.թ. մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի Դիանա Բաղրյանի սպանության օպերատիվ բացահայտման համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժային կառույցների աշխատանքներին եւ նրանց միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: