|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, նշեց, որ, հաշվի առնելով Քիմի ճանաչվածության աստիճանը, մեր երկրի անունը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել:
«Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, ընդհանուր առմամբ, մեր երկրի համար մեծագույն ձեռքբերում չէ: Քիմին սիրողների կողքին բազմաթիվ են նաև այն մարդիկ, ովքեր բացասական կարծիք ունեն նրա մասին»,- ասաց Կարապետյանը: Սակայն, ըստ նրա, քանի որ Քիմը հայտնի է ամբողջ աշխարհում և գալիս է Հայաստան, ուստի վատ չէ, որ Հայաստանի անունը հայտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:
Yerkir.am-ի հարցին՝ չէ՞ր ցանկանա անձամբ հանդիպել Քիմ Քարդաշյանի հետ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Չէ, չէի ցանկանա հանդիպել: Հանդիպեմ որպես ի՞նչ»: