|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի համակարգող Արամ Հակոբյանը, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։ Օրենքով սահմանված կարգով վերջինիս պարզաբանվել են իր իրավունքները, եւ նա ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Ա.Հակոբյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ձերբակալվել են նաեւ ՀԽ-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանն, Պավել Մանուկյանը ու Գարեգին Չուգասզյանը՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առիթով: