|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք հյուրընկալ ազգ ենք և հյուրերին պետք է հյուրին վայել էլ ընդունենք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցին:
Ըստ նրա` չպետք է երկար-բարակ քննարկենք այս հարցը և պարզապես ընդունենք նրան: «Պետք չէ նաև այս պահին խոսել նրա բարոյականության կամ «տալիա»-ի չափերի մասին: Ի՞նչ է, պետք է սահմանային անցակետում հսկիչներ լինեն, որ ամեն Հայաստան մտնողի բարոյականությո՞ւնը ստուգեն»,- ասաց Բաբայանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը, նշեց, որ Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցին նորմալ է վերաբերվում, և պետք չէ այլ երանգավորումներ տալ այս հարցին: