|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստն է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց հայ մայրերին, կանանց ու աղջիկներին ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց բարեկեցություն և լավատեսություն:
Քվեարկության դրվեց «Կրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով առաջարկվում է պարտադիր միջնակարգ կրթությունը դարձնել 12 տարի:
ՀԱԿ խմբակցությունն առաջարկում էր հետաձգել օրենքի քվեարկությունը: ՕԵԿ խմբակցությունը դեմ էր պարտադրանքի գաղափարին: Իսկ ԲՀԿ-ն կարծում է, որ պետք չէ գնալ նման ռադիկալ փոփոխության, և եթե չեն հետաձգելու քվեարկությունը, որպեսզի շահագրգիռ կողմի հետ ևս մեկ անգամ քննարկեն հարցն ու գտնեն փոխզիջումային տարբերակներ, ուրեմն ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ փոփոխությանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյան և այդ ընթացքում ևս մեկ անգամ քննարկել հարցը:
ԱԺ նախագահը հանձնարարեց կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահին հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, հարցը ևս մեկ անգամ քննարկել և վաղը դնել քվեարկության: