|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի 640 քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառում տեղի կունենա: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ` այդ մասին Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ միայն Մոսկվայում տեղի է ունենալու ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ցուցահանդեսներ, կլոր սեղաններ:
«Հարյուրամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումները կարեւոր են ոչ միայն հայերի համար, դրանք ինքնատիպ հորդոր են՝ կանխել մարդկային արժեքների նմատմամբ ցանկացած ոտնձգություն: Հենց դրա համար ապրիլի 24-ին շատ երկրների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ կայցելեն Երեւան »,- իր հերթին նշել է ասուլիսի մյուս բանախոսը՝ ԽՍՀՄ եւ ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովը: