|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 4-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում` գետում, քաղաքացի է գտնվում, ով օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել է 1-03 ծառայությունը: Փրկարարները գետից դուրս են բերել Ն. Բ.-ին (ծնվ. 1986թ.), ում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: