|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ ցավով է տեղեկացել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեք հայցով որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Շատ ցավով եմ տեղեկանում ամեն նման որոշման մասին, որովհետև սա հենց վկայում է, որ մենք տարիներ շարունակ ճիշտ էինք բարձրաձայնում, որ կան դատական խնդիրներ, որոնք հետո հանգեցրեցին նման արդյունքների»,- նշեց նա:
Հարցին, թե ո՞վ պետք է կրի այս ամենի պատասխանատվությունը, ՄԻՊ-ը պատասխանեց. «Դրա օրենսդրական կարգավորումը չկա, ես չեմ կարող օրենքից դուրս կարգավորումներ անել, բայց դրա շուրջ քննարկումներ արել ենք և մտածել, որ լինի նման օրենք, ես դեմ չէի լինի»:
Կարեն Անդեասյանը հույս հայտնեց, որ ներկայիս նախարարն էլ, դատավորներն էլ այս ամենից դասեր կքաղեն: