|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև ցույց են կազմակերպել:
Ցույցի մասնակիցները «Հայոց պատմությունը ծախու չէ», «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» և նմանատիպ գրությամբ պաստառներով ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնից շարժվեցին դեպի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:
Դաշնակցական երիտասարդները պահանջագիր ունեին` հանձնելու դեսպանին, բայց քանի որ դեսպանը դուրս չեկավ դեսպանատան շենքից, նրանք նստեցին գետնին` վանկարկելով վերը նշված կարգախոսները:
Դաշնակցական երիտասարդները Մեծ Բրիտանիայի դեսպանատան հասարականության հետ կապերի պատասխանատուին հանձնեցին պահանջագիր, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Ցույցի լուսանկարները՝ ստորև



