|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 21-ին Գերմանիայի առաջին ալիքով տեղի կունենա գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեի` «Հայաստան. ստվերների երկար ճանապարհ» ֆիլմի պրեմիերան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պապկեն նշեց, որ 45 րոպե տևողությամբ ֆիլմը վավերագրական է և ճանաչողական բնույթ ունի:
«Կարծում եմ` այն Գերմանիայում Հայաստանի այցեքարտը կլինի: Ֆիլմի միջոցով փորձում եմ ցույց տալ Հայաստանի առանձնահատկությունները, իսկ բովանդակային առումով այն ավելի խոր ընդգրկում ունի: Հայաստանը, ճիշտ է, հին է, բայց նաև նոր է, կասեի` պատանի: Ֆիլմում իմ սուբյեկտիվ հայացքն էլ կա, բայց կան նաև հարցազրույցներ պատմաբանների հետ: Ֆիլմում, բնականաբար, անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժին»,- ասաց Պապկեն:
Ի դեպ, ֆիլմն ապրիլի 23-ին կցուցադրվի նաև Ավստրիայի պետական հեռուստաալիքով: Ֆիլմի ռեժիսորի խոսքով` համագործակցության առաջարկ է սպասում է նաև հայկական հեռուստաընկերություններից, որպեսզի այն նաև Հայաստանում ցուցադրվի: