|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանցել զինծառայողին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, անցել էր հակառակորդի կողմը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: