|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտյան մի շարք ջերմոցատերեր կառավարության շենքի մոտ պահանջում էին Թուրքիայից լոլիկ չներկրել Հայաստան:
Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ջերմոցատերերը դժգոհում էին, որ Թուրքիայից լոլիկ չներկրվի Հայաստան, քանի որ այն թունաքիմիկատներով է աճեցված, ինչպես նաև նույն գինն է ունենում, ինչ իրենց աճեցրածը: Ջերմոցատերերի բնորոշմամբ՝ իրենք չեն կարողանում իրացնել իրենց աճեցրած լոլիկը, քանի որ շուկայում լճացում է լինում:
Մի քանի ջերմոցատերերի ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Քիչ անց կներկայացնենք նախարարի հետ հանդիպման մանրամասները: