|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ակօս»-ն այսուհետ կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր, որոնցից առաջինը Հակոբ Գուտսուզյանի «Իմ որդին պիտի հայ լինի»-ն է:
«Ակօս»-ի հաղորդմամբ` Հայոց ցեղասպանության փաստաթղթերի մեջ թե' իր պատմությամբ, թե' բովանդակությամբ ամենաթանկ արժեքներից համարվող «Իմ որդին պիտի հայ լինի»-ն կամուրջ է դառնում անցյալից ներկա և ներկայից ապագայի համար:
2004 թվականին Հակոբ Գուտսուզյանի կողմից Կանադայում նկարահանված ֆիլմում ներկայացնում է Ցեղասպանությունից փրկված մոնրեալցի հինգ տղամարդու և կնոջ ճանապարհորդությունը դեպի պապենական հողեր, նրանք գնում են իրենց ինքնության և անցյալի հետքերով:
Ֆիլմը ներկայացնում է նաև, թե Ցեղասպանությունից առաջ հայերն ինչպես են ապրել գյուղերում, այնուհետև` Սիրիայում` դեպի Դեյր Զոր ձգվող ճանապարհորդությունն ու խոսում տարիքով մեծ մարդկանց և նրանց ընտանիքների հետ պատահածի մասին:
Ֆիլմը, բացի արխիվային լուսանկարներից, ներկայացնում է նաև Ցեղասպանությունից փրկվելուց հետո ԱՄՆ գաղթած հայի վկայություններ:
80 րոպեանոց ֆրանսերեն ֆիլմն անգլերեն տարբերակակով դիտելու համար այցելեք այստեղ: