|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հանրապետության երկրորդ քաղաքում երեկ տեղի է ունեցել դանակահարություն: «Գյումրի» բժշկական կենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ երեկ` 4:45-ին, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988 թվականին ծնված Սամվել Երեմյանը, ով այս պահին գտնվում է ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքում: Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կենտրոնից որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց:
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ը տեղեկացավ, որ դեպքի մասնակիցների շրջանակը հայտնի է, ձեռնարկվում են միջոցառումներ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք նաև, որ վերոնշյալ հանցագործությունը խմբակային է: