|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին վիճակն այս գիշեր համեմատաբար կայուն է եղել:
«Մեր սահմանին վիճակը համեմատաբար կայուն է եղել, Բերդի տարածաշրջանում են եղել մի փոքր ակտիվ, բայց, ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ, համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը, ստանալով ուժեղ հակահարված, ճնշվել են: ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: