|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վանաձոր քաղաքի մի բնակչուհի օրերս ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ երեկոյան վերադառնալով տուն` նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, բնակարանի գույքը՝ խառնված, իսկ 750.000 դրամ արժողության հեռուստացույցը պատից պոկել և փաթաթել են 36.000 դրամ արժողության ծածկոցի մեջ:
Կինը վառելով լույսը՝ տեսել է իր հարևանի ընկեր Գարիկին, որը խնդրել է ոստիկանություն չհայտնել և հեռացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարիկը 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն է: Գարիկ Դ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն: