|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման՝ Արևմտյան Միացյալ նահանգների մարմինը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին կայանալիք «Արդարության քայլարշավ»-ի մասնակիցների ճանապարհային քարտեզն արդեն հայտնի է. տեղեկացնում է Asbarez-ը:
Քայլարշավի մասնակիցներն առավոտյան ժամը 10-ին հավաքվելու են Փոքրիկ Հայաստանի Սանսեթ և Վեսթերն թաղամասում՝ միասնաբար քայլելու համար դեպքի մոտավորապես վեց մղոն հեռավորության վրա գտնվող Թուրքիայի հյուպատոսարան՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտելու համար:
Քայլարշավին մասնակցելու են նաև օտարազգիներ՝ հայությանը նեցուկ կանգնելու և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն ընդդիմանալու համար:
Մարմինը նաև կոչ է անում գործատերերին՝ ապրիլի 24-ին փակել իրենց աշխատավայրերը՝ միանալով «Արդարության քայլարշավին»: