|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Մարգարյանը: Ըստ նախնական տվյալների, զինծառայողն ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Yerkir.am-ի տեղեկություններով ` մահացածը Երևանի Աջափնյակ վարչական շրջանից էր, ապրում էր ընտանիքի հետ`երկու եղբայրներից ավագն էր: Մեր տեղեկություններով` Հայկը լողորդ էր: Գերազանցությամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնը:


Լուսանկարները` Հայկի եղբոր սոցցանցի էջից